00:00:00

Հայաստանը ժամանակավորապես կասեցրել է ՌԴ որոշ մարզերից խոզի մսի եւ մի շարք այլ ապրանքատեսակների ներմուծումը

14:35, 29 օգոստոս 2018

Խոզերի աֆրիկական ժանտախտ եւ թռչնի գրիպ հիվանդությունների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով ժամանակավորապես գործում են որոշակի սահմանափակումներ: Սննդի անվտանգության պետական ծառությունից հայտնում են, որ մասնավորապես 2018 թվականի օգոստոսի 28-ից ժամանակավորապես կասեցվել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի եւ այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստեւի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի եւ լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի) կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային եւ ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ եւ քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային եւ ստվարաթղթե պալարային տուփերի եւ  միջադիրների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն ՌԴ որոշ մարզերից։ Կասեցման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) պաշտոնական կայքէջում հրապարակվել է տեղեկատվություն առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունում արձանագրվել են խոզերի աֆրիկական ժանտախտ եւ թռչնի գրիպ հիվանդությունները, ինչպես նաեւ հիմք ընդունելով Ռուսաստանի Դաշնության Անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության ղեկավարի պաշտոնակատարի որոշումը «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունում գոտիավորման» վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր