00:00:00

Նպատակը կրթության արդյունքի գնահատումն է․ քննարկում Լոռու մարզում

14:23, 29 օգոստոս 2018

Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարար Արայիկ ՀարությունյանըՎանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպում է ունեցել Լոռու մարզի դպրոցներիտնօրենների և ուսուցիչների հետ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Լոռու մարզի կրթության ոլորտի առաջնային խնդիրները։ Այսհամատեքստում անդրադարձ է եղել մարզում իրականացվող համընդհանուր ներառական կրթությանը և դրանովպայմանավորված խնդիրներին։ Տնօրենները հետաքրքվել և մտահոգություն են հայտնել միասնականավարտական քննություններ անցկացնելու ԿԳ նախարարության նախաձեռնության վերաբերյալ։ Նախարարնընդգծել էոր նպատակը կրթության արդյունքի գնահատումն էև այս համատեքստում իրականության հետառերեսումը անխուսափելի է։ Հաջորդ քայլըըստ նախարարիլինելու է վերլուծությունն ու որակի բարձրացմանըմիտված քայլերի իրագործումը։  Նկատի ունենալովոր ԿԳ նախարարությունում վերջին օրերին ստացվել են ահազանգեր՝ նոր ուստարվամեկնարկով պայմանավորված դրամահավաքության վերաբերյալնախարար ԱՀարությունյանը մեկ անգամ ևսհանձնարարել է՝ բացառել դրամահավաքի պարտադրանքըԴպրոցների ներկայացուցիչներն էլ իրենց հերթինբազմաթիվ հարցեր են ուղղել Արայիկ Հարությունյանինորոնց գերակշիռ մասին նախարարը պատասխանել էտեղում և վստահեցրելոր ուսումնասիրության ենթակա հարցերը պատասխան կստանան ավելի ուշ՝ դրանք ԿԳնախարարությունում քննարկելուց հետո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր