00:00:00

Սերժ Սարգսյանի լարախաղացների քաղաքական կարիերիան ավարտվում է

03:29, 29 օգոստոս 2018

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում ձեւավորվեց լեգիտիմ իշխանություն, որը անմիջապես ձեռնամուխ եղավ երկրում օրինականության հաստատման, կոռուպցիան արմատախիլ անելու գործընթացին, ինչպես հայտնի է սվիններով ընդունվեց նախկին իշխանության եւ այդ իշխանության հովանու ներքո ծվարած, բազմակի օգտագործված, ճամբարափոխ «քաղաքական գործիչների» շրջանում։ Իրավապահ համակարգի ներկայացուցիչների բացահայտումները, որոնք տեղի ունեցան վերջին ամիսների ընթացքում ցույց տվեցին, որ կոռուպցիան, ամենաթողությունը արմատացած է եղել բոլոր ոլորտներում։ ՀՀԿ-ն, ով տարիներ շարունակ եղել է իշխանության, սեփական երկրի, եւ նրա քաղաքացիների նկատմամբ ատելությամբ է լցված եղել։Հակառակ դեպքում ինչպես մեկնաբանել փաստը, որ նախկին իշխանության անդամները կարող են օրինակ գողանալ զինվորի ուտելիքը, կամ Սփյուռքի մեր հայրենակիցների գումարները վատնել կազինոներում։ Սերժ Սարգսյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո ՀՀԿ-ն մնացել է առանց քաղաքական հոր։ Առանց քաղաքական տանիքի են մնացել նաեւ տարիներ շարունակ ՀՀԿ-ի եւ անձամբ Սերժ Սարգսյանի շուրջը ծվարած, իբրեւ թե կուսակցությունների ղեկավարներ Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը։ Այս երեք անձինք, ովքեր տարբեր ծառայություններ մատուցելով Սերժ Սարգսյանին հայտնվել են խորհրդարանում, կատարելով բացառապես կոճակ սեղմողի դեր, քաջ գիտակցում են, որ իրենց քաղաքական կարիերային մնացել են հաշված ամիսներ։ Ի տարբերություն այլ տրամաչափի ՀՀԿ-ականների, ովքեր իրենց հետագա ճակյատագիրը կապել են Քոչարյանի հետ, մեզ հասած տեղեկությունների համաձայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով քաղաքականություն վերդառնալու հայտ է ներկայացրել, որեւէ մտադրություն չունի իր կողքին տեսնելու Բաբուխանյանին ու յուր գործընկերներին։ Ակնհայտ է նաեւ այն, որ  եթե  ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ցանկություն հայտնի առանց այն էլ իր վարքաբեկված շարքերում դարձյալ տեսնել այնպիսի անձանց, ինչպիսիք են վերը նշված անձինք։ Բաբուխանյանը, Գեղամյանն ու Հարությունյանը օրենսդրական գործունեության ընթացքում զբաղված են եղել միայն Սերժ Սարգսյանին գովաբանելով։ Հիմա Սարգսյանը չկա։ Վերջինիս հեռացումով մեկընդմիշտ փակվեց այդ եռյակի կարիերաին։ Հետեւաբար այս ընթացքում նրանց այլ բան չի մնում, քան սեփական գոյության մասին հիշատակել թավշյա հեղափոխության շնորհիվ իշխանության եկած անձանց հասցեին վիրավորանքներ, զրպարտանքներ  ու կեղծ տեղեկություններ տարածելով, օգտագործելով  սեփական «լծակները»։ Սակայն նմանատիպ էժանագին մեթոդները առավել ցայտուն են դարձնում քաղաքացիների ատելությունը այդ կերպ վարվողների նկատմամբ, ինչի արդյունքում վերջիններս հերթական անգամ հայտնվում են ծիծաղելի իրավիճակում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր