00:00:00

Մոուրինյոն Վենգերին անվանել է «անհաջողությունների մասնագետ»

03:19, 29 օգոստոս 2018 Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին համարում է անհաջողությունների մասնագետ: «Արսենը հանդիսանում է անհաջողությունների մասնագետ: Ես՝ ոչ: Եթե ենթադրենք, որ նա ճիշտ է և ես իսկապես վախենում եմ ձախողումներից, ապա դա միայն նրա համար, որ ես շատ անգամներ անհաջողություններ չեմ ունցել: Արդյոք ֆուտբոլում ինչ-որ բանից վախենում եմ. ոչ»,- ինչպես փոխանցում է Goal.com-ը, ասել է Մոուրինյոն: Վենգերն «Արսենալ»-ը գլխավորել է 1996-2018 թվականների ընթացքում: Օգոստոսի 27-ին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն Անգլիայի առաջնության նոր մեկնարկած առաջնությունում կրել է երկրորդ անընդմեջ պարտությունը և մրցաշարային այղուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մոուրինյոն կարող է լքել մանկունիանցիների գլխավոր մարզչիչ պաշտոնը ոչ բավարար արդյունքների և խաղացողների հետ հարաբերությունների վատթարացման պատճառով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր