00:00:00

Մահացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը

03:05, 29 օգոստոս 2018

Այսօր՝ ժամը 19։30-ի սահմաններում, կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի նախկին նախարար, Երևանի ավագանու նախկին անդամ Թամարա Պողոսյանը։ «Թամարա Պողոսյանը մահացել է տևական ծանր հիվանդությունից հետո այսօր՝ 19։30-ի սահմաններում։ Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին մանրամասներ հայտնի կլինեն վաղը»,– հայտնել է Թամարա Պողոսյանի քույրը: Թամարա Պողոսյանը ծնվել է 1949թ. հուլիսի 17-ին Տավուշ գյուղում: 1967-1973թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում՝ «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ: Երկար տարիներ վարել է ակտիվ գիտական և քաղաքական գործունեություն։ 2003-04 թվականներին զբաղեցրել է ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարի պաշտոնը։ 2013 թվականի մայիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր