00:00:00

Սեյրան Սարոյանը Հայաստանից հեռանալու մտադրություն չունի․ օգնական

02:49, 29 օգոստոս 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը նպատակ չունի Հայաստանից հեռանալու։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորի օգնական Գևորգ Ստեփանյանը, հերքելով տեղեկություններն այն մասին, որ գեներալը մտադրություն ունի մշտական բնակություն հաստատել Մոսկվայում։ Նշենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին հրապարակվել, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն. ըստ տարածված լուրերի՝ նա այնտեղ պատրաստվում է մշտական բնակություն հաստատել: Գեւորգ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սարոյանը առողջական խնդիրների պատճառով է մեկնել Մոսկվա, սակայն վերադառնալու է։ Ամբողջական բուժում անցնելուց հետո գերենալը վերադառնալու է Հայաստան։ «Սեյրան Սարոյանը որեւէ նպատակ չունի լքել հայրենիքը, նա բազմիցս է ասել, որ առողջական խնդիրների պատճառով արտերկրում բուժզննում է անցնում, նույնը նաեւ այս անգամ»,- ասաց Ստեփանյանը։ Միաժամանակ պատգամավորի օգնականը դժվարացավ նշել, թե հստակ երբ կվերադառնա Սեյրան Սարոյանը։ Նշենք, որ ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 10-ից։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր