00:00:00

Դեն Բիլզերյանը Արցախում է.Բաքուն դեռ լռում է. Գ. Համբարյան

01:33, 29 օգոստոս 2018

Հայաստանում գտնվող "Instagram-ի և պոկերի արքա" Դեն Բիլզերյանը մեկնել է Արցախ...Ադրբեջանական գրեթե բոլոր ԶԼՄ-ները անդրադարձել են Instagram-ի ամենահայտնի աստղերից մեկի՝Բիլզերյանի Արցախ մեկնելուն...Սակայն զարմանալիորեն և ի տարբերություն Արցախ մեկնած այլ հայտնիների,որոնց այցերի վերաբերյալ Բաքուն ուղղակի հիստերիա էր սկսում,այս անգան պաշտոնական Բաքուն դեռ լուռ է...Չնայած,չեմ պատերկացնում,որ ազերիների հասկացել են,որ իրենց ոչ ադեկվատ պահվածքով էլ ավելի են գովազդում Արցախը...Ադրբեջանում տարրական հիստերիա են բարձրացնում,երբ Արցախ են այցելում ճանաչված դեմքեր՝հույս ունենալով,որ դրանով կվախեցնեն ԱՀ այցելողներին...Բաքուն մեծ բոբո է դարձրել իր ԱԳՆ-ի տխրահռչակ "սև ցուցակը",որտեղից դուրս գալու համար այնտեղ ընդգրկվածները պետք է անցնեն Բաքվի նախապատրաստած նվաստացուցիչ "Ֆորտ Բոյարը"... Չի բացառվում նաև,որ Արցախ այցելած աշխարհահռչակ մարդկանց շուրջ Բաքուն միտումնավոր է սկանդալ բարձրացնում՝համաշխարհային հանրության համար անհայտ Ադրբեջան լոգոյով երկիրը գովազդելու համար...Մարդիկ տեսնելու համար,թե ով է այդ "Ադրբեջանը",որ Շառլ Ազնավուրին,Մոնսերատ Կաբալյեին,Լյուբով Կազարնովսկայային,"Ֆրանկ Մյուլլեր"-ի սեփականատիրոջը և այլոց իր "սև ցուցակում" է ընդգրկել,կմտնեն համացանց ու կհետաքրքրվեն այդ երկրով... Instagram-ում մոտ 24 միլիոն հետևորդ ունեցող Դեն Բիլզերյանի Արցախ այցը ևս անպատասխան չի մնա Բաքվի կողմից...Համոզված եմ,որ շուտով կլսենք Ադրբեջանի ԱԳՆ-ի վայնասունը Հիքմեթ Հաջիևի գլխավորությամբ,որը աշխարհին կներկայացնի դժբախտ Ադրբեջանի պատմությունը և կրկին հայերին կմեղադրի ազեր-կոյունլուների բոլոր դժբախտությունների մեջ...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր