00:00:00

ՀՀ առողջապահության նախարարը Սյունիքի մարզում է

03:35, 26 օգոստոս 2018

Այսօր Արսեն Թորոսյանը Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ շրջել է Մեղրի, Քաջարան եւ Կապան համայնքներում: Այդ մասին տեղկացնում է Սյունիքի մարզպետարանը: Ըստ տարածած հաղորդագրության՝ նախարարը նախ եղել է Մեղրու բժշկական կենտրոնում, որը նորակառույց է եւ լիովին կահավորված, բայց այստեղ դեռևս ջեռուցման խնդիր կա, քանի որ բնական գազից չեն կարող օգտվել, իսկ դիզվառելիքով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցումը կենտրոնի համար շատ ծախսատար է: Նախարարը խոսել է այլընտրանքային էներգիայի աղբյուրներից օգտվելու մասին՝ նշելով, որ դա խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակը կլինի: Նախարարն ու մարզպետը եղել են նաև Քաջարանի, Կապանի բժշկական կենտրոններում, որոնք ևս հիմնանորոգված են եւ նոր կահավորված, ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղում, որը նույնպես նորակառույց է: Նրանք այցելել են նաև Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, որտեղ նախարարը ծանոթացել է տարբեր դրամաշնորհների միջոցով հիվանդների համար ստեղծված արհեստանոցներին եւ այլ հնարավորությունների:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր