00:00:00

«Կոռեկտ չէ անուններ հնչեցնելը».«Վեոլիա» ջուրը չի ընդունում ոստիկանության մեղադրական ոճը. հայտարարություն

01:46, 26 օգոստոս 2018

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իր վրդովմունքն է արտահայտում՝ ՀՀ Ոստիկանության տարածած հաղորդագրության կապակցությամբ, համաձայն որի ընկերության մի շարք աշխատակիցներ մեղադրվում են հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու և այլ չարաշահումներ կատարելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, ինչպես նաեւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք պաշտոնատար անձանց կաշառք տալու դիտավորության մեջ՝ 2018թ. մատուցվող ծառայությունների սակագները բարձրացնելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը: «Վեոլիա ջուր» ՓԲԸ չի ընդունում ոստիկանության հաղորդագրության մեղադրական ոճը, առավել եւս կոռեկտ չի համարում կոնկրետ անուններ հնչեցնելը ներկայումս, երբ նախաքննությունը շարունակվում է, իսկ քաղաքացիների անմեղության կանխավարկածը՝ գործում: Ինչ վերաբերում է խնդրի էությանը, ապա ընկերությունն այս կապակցությամբ արդեն առաջիկայում հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր