00:00:00

Տվյալ դեպքում միջամտություն է եղել երեխաների եւ նրանց ծնողների իրավունքներին. Զեյնալյանը՝ «Հասմիկ» ճամբարի մասին

22:36, 25 օգոստոս 2018

Լրատվամիջոցները պետք է ուշադիր լինեն եւ չխախտեն մարդու իրավունքները. անկախ նրանից, թե իրենց մոտ ինչ լուսանկար է հայտնվել, նրանք պետք է գնահատեն, ծանրութեթեւ անեն եւ հրապարակելիս շատ զգույշ լինեն: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով մամուլում «Հասմիկ» ճամբարի երեխաների լուսանկարների հրապարակմանը, որտեղ տղա երեխաները աղջիկների հագուստով են: «Տվյալ դեպքում միջամտություն է եղել երեխաների եւ նրանց ծնողների իրավունքներին: Չէր կարելի այդ լուսանկարներն այդպես հրապարակել, ինչպես նաեւ չէր կարելի կալանավորված կամ ձերբակալված անձի լուսանկարը հրապարակել: Իհարկե, չէր կարելի նաեւ լուսանկարել, բայց լրատվամիջոցները պետք է հետեւեն վարքագծի կանոններին: Լրագրողները նաեւ իրավապաշտպաններ են, նրանք խոսքի ազատության պաշտպաններն են, պետք է բոլոր իրավունքների նկատմամբ շատ ուշադիր լինեն»,-ասաց Արտակ Զեյնալյանը: Նշենք, որ մամուլում հրապարակում էր եղել, որտեղ «Հասմիկ» ճամբարում տղա երեխաները աղջիկներին հագուստով են եղել: Ավելի ուշ պարզվել էր, որ երեխաները պարզապես КВН են խաղացել եւ դա դրվագներից մեկն է եղել միայն: Խնդրին անդրադարձել էր նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ նշելով, որ լուսանկարների հրապարակումով խախտվել է երեխաների իրավունքները. «Ներկայացվել է մի բան, որը չի համապատասխանում իրականությանը»,-ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր