00:00:00

Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի պատգամավորին՝ Արցախի հարցում քաջարի կեցվածքի համար

21:10, 25 օգոստոս 2018

Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ օգոստոսի 25-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, հայ-գերմանական ֆորումի նախագահ Ալբերտ Վայներին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Վեհափառ Հայրապետը ողջունել է պատգամավորի այցը Հայաստան` շնորհակալություն հայտնելով նրան ղարաբաղյան հակամարտության առնչությամբ դրսեւորած իր քաջարի ու արդար կեցվածքի եւ մարդասիրության համար: Նորին Սրբությունը հաստատել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից որդեգրված ժխտողականությունը երբեք չի կարող լինել խնդիրների լուծման, ժողովուրդների եւ երկրների համերաշխության հաստատման ճանապարհ: Իր հերթին պատգամավորը անդրադարձել է հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին: Վերջինս կարեւորեց խաղաղության հաստատումը շփման գծում, սահմաններից դիպուկահարների հեռացումը, որպեսզի չընդհատվեն երիտասարդ կյանքեր ու չդժբախտանան նորանոր ընտանիքներ: Նորին Սրբությունը պրն. Վայներին տեղեկություններ փոխանցեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ի նպաստ կազմակերպվող Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների հանդիպումների մասին: Այս կապակցությամբ զրուցակիցները բարձր գնահատեցին խաղաղասեր եւ բարեսեր բոլոր մարդկանց եւ պետությունների ջանքերը ի խնդիր խաղաղ ու ապահով աշխարհի կերտման: Վեհափառ Հայրապետը նաեւ շնորհակալություն հայտնեց Գերմանիայի իշխանություններին այն զորակցության համար, որ ցուցաբերվում է պատերազմների արհավիրքներից տուժածներին:

Հիշեցնենք, որ վաղ ադրբեջանական կողմը թույլ չէր տվել Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին մուտք գործել Ադրբեջան, քանի որ գերմանացի պատգամավորը այցելել է Արցախ։ Այդ պատճառով էլ Մերկելի տարածաշրջան կատարվող այցի օրակարգը Ադրբեջանի այս քմահաճույքով փոփոխության ենթարկվեց, և Վայլերին փոխարինեց մեկ այլ պատգամավոր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր