00:00:00

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսին

21:01, 25 օգոստոս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահ Տաբարե Վասկեսին Ուրուգվայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայ-ուրուգվայական բարեկամական կապերն ամուր հիմք են հանդիսանում մեր երկրների միջև արդյունավետ քաղաքական երկխոսությունն ու փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների: Օգտվելով առիթից, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Ուրուգվայի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր