00:00:00

«Արմավիր» ՔԿՀ-ի դեղագետի մոտ հայտնաբերվել են մեծ քանակությամբ «Մեթադոլ» տեսակի դեղահաբեր

03:46, 25 օգոստոս 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 23-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամոլության ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում բռնել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 55-ամյա Վարդան Բադալյանին։ Վերջինս բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ ենթարկվել է անձնական խուզարկության ու նրա մոտ հայտնաբերվել է 200-ից ավելի «Մեթադոլ» տեսակի դեղահաբեր։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Վ. Բադալյանն աշխատում է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ որպես դեղագետ, իսկ նշված օպերացիան իրականացվել է ոստիկանության կողմից հայտարարված «Կանեփ-կակաչ 2018» համալիր կանխարգելիչ միջոցառումների շրջանակում։ Դեղագետը ստորագրությամբ բաց է թողնվել։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31