00:00:00

Հայ բռնցքամարտիկներին մեկ հաղթանակ է բաժանում երիտասարդների ԱԱ-ի մեդալից

03:37, 25 օգոստոս 2018 Սպորտ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ հաղթանակ տոնեցին: Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը առավելության հասավ վրացի բռնցքամարտիկի նկատմամբ: 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը հաղթեց Իրանի, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Մավրիտանիայի ներկայացուցչին: Այսպիսով, Հայաստանի ներկայացուցիչները դուրս եկան քառորդ եզրափակիչ և հաջորդ մենամարտում հաղթելու դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Վլադիմիր Մարգարյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել 5 մարզիկ: Ավելի վաղ պարտություն էին կրել 52 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր