00:00:00

Վարույթ է ընդունվել դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

00:09, 25 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում վարույթ է ընդունվել դատապարտյալի կողմից քրեակատարողական հիմնարկի աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկում պատիժը կրող 33-ամյա դատապարտյալը 2018թ. հուլիսի 30-ին դրսևորել է ագրեսիվ վարքագիծ և իր վերաբերյալ կազմված բնութագրի կապակցությամբ վիճաբանել նույն ՔԿՀ-ի ՍՀԻԱ բաժնի գլխավոր մասնագետի՝ արդարադատության կապիտանի հետ։ Դատապարտյալը հնչեցրել է հայհոյանքներ և, ըստ քրեական գործի տվյալների, սպառնացել բռնություն գործադրել, քաշքշել կապիտանի համազգեստից և ուսադիրներից։ Միջադեպին միջամտել են հիմնարկի 5-րդ տեղամասում գտնվող ՔԿՀ-ի այլ ծառայողներ։ Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 22-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի հետաքննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, որն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Նույն օրը քրեական գործը ստացվել և վարույթ է ընդունվել Վաղարշապատի քննչական բաժնում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր