03:55:11

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում

23:45, 24 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 23-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին և երկրորդ սպայական գումարտակների, ուղեկցող հատուկ վաշտի և հետախուզման հատուկ խմբի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում: Արդյունքում 13 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք, 9 մեքենայի վարորդներ ոչ սթափ վիճակում էին, 14 մեքենա չուներ ԱՊՊԱ պայմանագիր, 3 տրանսպորտային միջոցի հողմապակիները թաղանթապատ էին, մեկ մեքենայի խլացուցիչը վերասարքավորված էր բարձր ձայնով երթևեկելու համար: Հայտնաբերվեց նաև մեկ սահմանված ժամկետում չհաշվառված տրանսպորտային միջոց: Կրկին հորդորում ենք բոլոր վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակական են:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31