00:00:00

Ավազակային հարձակում Նոր գեղիում. կեսգիշերին դիմակներով հարձակվել են բնակչի վրա, թալանել տունը

16:29, 24 օգոստոս 2018 Իրավական

Կոտայքի մարզում, այսօր՝ օգոստոսի 24-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի Երկրաբանների փողոցի տներից մեկում ավազակային հարձակում է տեղի ունեցել: Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկաններին ու քննիչներին նույն փողոցի տներից մեկի բնակիչ 47-ամյա Արսեն Ք.-ն հայտնել է, որ օգոստոսի 23-ի ժամը 23:30-ից մինչեւ օգոստոսի 24-ի ժամը 00:10-ն ընկած ժամանակահատվածում իր տան դուռը ծեծել են եւ երբ ինքը բացել է դուռը, դիմակավորված 2 անձ ներս են մտել ու դանակի սպառնալիքի տակ իրենից պահանջել գումար, ոսկյա, արծաթյա զարդեր եւ ադամանդե քարեր: Արսեն Ք.-ն իրավապահներին հայտնել է նաեւ, որ ինքը դիմադրություն է ցուցադրել հարձակվողներին, որի ժամանակ կարողացել է նրանց մոտ եղած դանակով հարվածել նրանցից մեկին, իսկ հետո նրանք կարողացել են իրեն վայր գցել ու կապել են, ապա սեղանի վրայից հափշտակել են գումար, թանկարժեք քարեր ու դիմել փախուստի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր