00:00:00

Ապօրինի ծառահատում իրականացնողը խոստովանական ցուցմունք է տվել

03:05, 24 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնից գրություն է ստացվել, որ օգոստոսի 3-ին Տիգրան Մեծի պողոտայի թիվ 86 հասցեում գտնվող Երկաթգծի կայարանի հարակից կառամատույցում կատարված զննության արդյունքում արձանագրվել է 11 սոճու և 3 եղևնու կոճղեր: Պատճառված վնասի չափը մոտ 900.000 դրամ էր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների և Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ծառերը հատել է Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ Արթուր Գ.-ն: Օգոստոսի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արթուր Գ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր