00:00:00

Մայորը կաշառք է վերցրել

02:34, 24 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՌՈ է հրավիրվել ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ գումարտակի հրամանատար մայոր Ա. Խաչատրյանը: Նրա հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս տվել է ինքնախոստովանական բացատրություն, ըստ որի,  ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին կենտրոնում ծառայության անցնելու համար՝ 2017թ. հուլիս-օգոստոս ամիսներին քաղաքացի Ս. Սարգսյանից (ծնված` 1992թ.) պահանջել և առձեռն ստացել է 2500 ԱՄՆ դոլար գումար: Սակայն  Ս. Սարգսյանի ծառայության անցնելու հարցը չի կարգավորվել,   ս. թ. օգոստոսի սկզբին վերջինիս  վերադարձվել է 200.000 ՀՀ դրամ:    Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր