00:00:00

Հարուցվել է քրեական գործ՝ Գավառում 81-ամյա կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ

23:01, 23 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գավառում 81-ամյա կնոջն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։ 2018 թվականի օգոստոսի 22-ին Գավառ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 1937 թվականի ծնված բնակչուհին՝ գլխի շրջանում մարմնական վնասվածքներով։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են տարեց կնոջ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները։ Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 22-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, կնոջն այցելել է հարևանը՝ 41-ամյա տղամարդը, որի ժամանակ էլ վերջինս աղյուսով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի շրջանին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածքներ: Դեպքից հետո տղամարդը դիմել է փախուստի, իսկ տուժած կինը տեղափոխվել է Գավառի բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ 41-ամյա տղամարդուն հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր