00:00:00

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

20:21, 23 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 22-ին, ժամը 15.00-ին, Երևանի Ամիրյան փողոցի թիվ 2 հասցեի մոտ բախվել են «Հոնդա» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ։ «Հոնդա»-ի 38 և 44-ամյա ուղևորուհիները վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նախապատրաստվում են նյութեր: *** Օգոստոսի 21-ին, ժամը 18.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշեն 2-րդ թաղամասի 7-րդ շենքի բակում վրաերթի է ենթարկել 6-ամյա մի երեխայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն։ Նախապատրաստվում են նյութեր: *** Օգոստոսի 21-ին, ժամը 22.00-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 2 հասցեի մոտ բախվել են «Ինֆինիտի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ինֆինիտի»-ի 19-ամյա ուղևորուհին և «Մերսեդես»-ի 27 և 28-ամյա ուղևորները վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նախապատրաստվում են նյութեր: *** Օգոստոսի 22-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «Հոնդա» մակնիշի մոտոցիկլ։ Մոտոցիկլիստը տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նախապատրաստվում են նյութեր: *** Օգոստոսի 22-ին, ժամը 02.20-ին, Երևանի Անդրանիկի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ։ «Մերսեդես»-ի 41-ամյա ուղևորուհին բուժօգնության է դիմել բժշկական կենտրոն։ Նախապատրաստվում են նյութեր: *** Օգոստոսի 22-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցի թիվ 107 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 4 և 6-ամյա երեխաների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նախապատրաստվում են նյութեր: *** Օգոստոսի 22-ին, ժամը 17.10-ին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Շահումյան գյուղի կենտրոնական ճանապարհին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի։ «ԳԱԶ-3110»-ի 27-ամյա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նախապատրաստվում են նյութեր: *** Օգոստոսի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Արտաշատ-Երևան ճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում բախվել են երկու «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենա. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նախապատրաստվում են նյութեր: *** Օգոստոսի 22-ին, ժամը 09.30-ի սահմաններում, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Ազատամուտ-Նոյեմբերյան ճանապարհի 12-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից, բախվել ճանփեզրի հողաթմբին, ինչի հետևանքով 58-ամյա ուղևորուհին վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նախապատրաստվում են նյութեր: *** Օգոստոսի 22-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Վարդենիս-Մեծ Մասրիկ ճանապարհի և «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող երկաթգծի հատման կետում բախվել է դեպի Սոթքի կայարան ընթացող գնացքի վագոնին։ «ՎԱԶ-21099»-ի վարորդն ու 3 ուղևոր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր