00:00:00

Կամավոր զենք-զինամթերքի հանձնում

01:44, 23 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 21-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ Երևանի Անտառային փողոցի մի բնակիչ կամավոր ոստիկանություն է հանձնել 7,62 մմ տրամաչափի կարաբին հրացան, նույն տրամաչափի ՊԿՏ գնդացիր, 7,62 մմ տրամաչափի 200 փամփուշտով շղթա, 16 հատ տրոտիլի փաթեթ, 2 մալուխ, 16 պայթուցիչ և 7070 տարբեր տրամաչափի փամփուշտ: Քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերքը ձեռք է բերել Արցախյան ինքնապաշտպանական մարտերի ժամանակ, պատերազմից հետո թաքցրել նկուղում : Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Ոստիկանությունը կրկին հիշեցնում է` քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ապօրինի զենք-զինամթերքը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր