00:00:00

Զովասարում տան վրա նռնակ նետած երիտասարդները ձերբակալվել են

01:05, 23 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 20-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Թալինի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում տուն են պայթեցրել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ օրը Զովասար գյուղի բնակիչ Արգիշտի Կիրակոսյանն իր հորեղբոր որդու` Վրեժ Կիրակոսյանի հետ, որոշել են վրեժխնդիր լինել նույն գյուղի մեկ այլ բնակչից, որն այժմ պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում: Նրանք ժամը 2-ի սահմաններում, նախապես ձեռք բերված «Ֆ1» տեսակի նռնակը նետել են համագյուղացու տան դիմաց: Նռնակը պայթել է, վնասել տան մուտքի դուռն ու պատուհանի ապակին: Դեպքից ժամեր անց, ձեռնարկված համալիր որոնողական աշխատանքների արդյունքում, Արգիշտի և Վրեժ Կիրակոսյանները բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատապայթյունատեխնիկական փորձաքննություն: Կիրակոսյանները ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր