00:00:00

ՃՈ ուժեղացված ծառայություն Ապարանում, Սպիտակում և Վանաձորում

00:39, 23 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 21-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի և երկրորդ սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Ապարան, Սպիտակ և Վանաձոր քաղաքներում: Արդյունքում` ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխվեց 17 տրանսպորտային միջոց, որոնցից 2-ի վարորդները ոչ սթափ վիճակում էին, 2 վարորդ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, իսկ 11-ը չեն ունեցել ԱՊՊԱ պայմանագիր: 47 մեքենայի հողմապակիները եղել են թաղանթապատ, 15-ի վարորդները խախտումը վերացրել են տեղում: Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել նաև, այսպես ասած, մրցավազքեր ու դրիֆտներ կատարող վարորդները: Բոլորը ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ուժեղացված ծառայությունները հանրապետությունում շարունակվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր