00:00:00

Ոստիկանությունը պարզաբանում Գ. Սարգսյանի հայտարարությունը

00:08, 23 օգոստոս 2018 Իրավական

Հայաստանի միջազգային ոստիկանական ասոցիացիայի նախագահ և ՄՀՆՋ վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը ԶԼՄ-ներին հայտարարություն է տարածել, որը կարդալուց տպավորություն ես ստանում, որ ոստիկանության պետի ասուլիսից խոսող մարդը չի լսել ասուլիսը: Ինչեւէ․․․ Ցանկալի է նաև, որ միջազգային իրավունքի նորմերին «քաջատեղյակ» Գ. Սարգսյանը մեր երկրի իրավական նորմերին էլ փոքրիշատե տեղյակ լիներ ու հասկանար, որ ոստիկանության պետը չի կարող և իրեն թույլ չի տա միջամտել որևէ դատաքննության ընթացքին: Նույն ցանկությունը` նաև կոռուպցիայի դեմ ոստիկանության պայքարի վերաբերյալ Գ. Սարգսյանի դատողությունների կապակցությամբ. եթե նա լսած լիներ ասուլիսում բերված մանրամասն հաշվետվությունը, ստիպված չէր լինի օգտագործել «ճշգրիտ վիճակագրության» գիտելիքների իր կասկածելի պաշարը: Գուցե այդ նույն պաշարն է, որ նրան թույլ չի տալիս հասկանալ, որ հասարակական կարգի պահպանումը, հանցավորության հետ պայքարի հետ մեկտեղ, ոստիկանության գործունեության գլխավոր ուղղությունն ու գործառույթն է: Մնում է կարծել, որ իրավապահ համակարգի խնդիրների և գործելակերպի այս «սպեցիֆիկ» իմացությունն ու հարուստ աշխատանքային փորձն է հաշվի առնվել, որ Գ. Սարգսյանը չի ընդգրկվել ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի կազմում, ինչի համար էլ նա այսպիսի աղմուկով տապակվում է... Ի դեպ, զարմանալի չէ՟, որ նույն Գ. Սարգսյանը մինչ օրս Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպումներին և ականատեսների ներկայությամբ միշտ գովեստով է արտահայտվել ոստիկանության ներկայիս պետի մասին: Ի՟նչ է փոխվել, ինչո՟ւ և ի՟նչպես․․․ Դարձյալ ինչևէ...

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր