00:00:00

Ինտիմ կապի մասին փաստող լուսանկարները ջնջելու դիմաց 2000 եվրո է պահանջել

18:32, 22 օգոստոս 2018 Իրավական

Նախկինում ինտիմ կապի մասին փաստով լուսանկարները ջնջելու համար տղամարդը մտերմուհուց 2000 եվրո է շորթել: Խոշոր չափերով շորթում կատարելու համար Արմավիրի մարզի բնակիչը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: Ինչպես տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից, Ս.Օզմանյանին մեղադրանք է առաջադրվել՝ շորթման եղանակով Սլովակիայի հանրապետության քաղաքացուհուց 2000 Եվրոյին համարժեք 1.192.000 ՀՀ դրամ գումար ստանալու համար: Ս.Օզմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել գրավը: Մեր տեղեկություններով՝ Սամվել Օզմանյանը և տուժողը ծանոթացել են դեռևս 5-6 տարի առաջ՝ սոցիալական ցանցի միջոցով, սակայն նրանց հանդիպումը կայացել է տարիներ հետո՝ 2015թ.: Ծանոթությունը վերածվել է մտերմության և մտերմուհին մերկ լուսանկարներ է ուղարկել, ապա տղամարդը գումար է պարտքով խնդրել: Ըստ մեղադրյալի վարկածի՝ մտերմուհին այդ գումարը իրեն լավություն կարգով է տվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր