00:00:00

Քաղաքացին մեղադրվում է կեղծ աշխատանքային գրքույկով 1 մլն 385 հզր դրամ հափշտակելու մեջ

14:52, 22 օգոստոս 2018 Իրավական

Քաղաքացի Լյուդմիլա Ղազարյանը մեղադրվում է կեղծ աշխատանքային գրքույկ ներկայացնելու և 1 մլն 385 հզր դրամ թոշակ հափշտակելու մեջ: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Լյուդմիլա Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ձեռք է բերել կեղծված, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող աշխատանքային գրքույկ՝ համաձայն որի Լ.Ղազարյանը 1974-1993 թվականների ընթացքում աշխատել է Վրաստանի Հանրապետության Ծալկայի շրջանի Չիֆթ Քիլիսայի միջնակարգ դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: Գիտակցելով աշխատանքային գրքույկի կեղծ լինելու հանգամանքը՝ այն 2010թ-ին ներկայացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության Աբովյանի տարածքային բաժին, որից հետո մինչև 30.04.2016թ-ը խաբեությամբ ստացել և հափշտակել է 1.385.082 ՀՀ դրամ կենսաթոշակ: Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Խափանման միջոց չի ընտրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր