00:00:00

Ոստիկանությունը շարունակելու է պայքարել գիշերային ժամերին քաղաքացիների հանգիստը խախտողների դեմ

23:26, 21 օգոստոս 2018 Իրավական

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կշարունակի պայքարը գիշերը քաղաքացիների անդորրը խախտողների դեմ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: «Ժամը 23:00-ից հետո քաղաքացիների անդորրը խախտողների հարցը՝ հրավառությունները, գիշերային ակումբների աղմուկը, մշտապես եղել և մնում է ոստիկանության ուշադրության կենտրոնում»,- նշեց ՀՀ ոստիկանապետը: Վալերի Օսիպյանը պատրաստ է շարունակել անողոք պայքարը քաղաքացիների գիշերը անդորրը խախտողների դեմ: «Կա մի խնդիր. երբ ոստիկանները մոտենում են տվյալ ժամանցի կետին, որտեղից բողոք է եղել, որ աղմուկը խանգարում է բնակիչներին՝ երաժշտության ձայնն անմիջապես իջեցվել է, ապա, հեռանալուն պես՝ կրկին բարձրացվել»,- ընդգծեց ՀՀ ոստիկանապետը: Օսիպյանը հավաստիացրեց, որ ոստիկանությունը կշարունակի աշխատել այս ուղղությամբ, սակայն քաղաքացիներից նույնպես ակտիվ մասնակցություն խնդրեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր