Բարձրագույն դատական խորհրդի կողմից մշակվել է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգ՝ հաշվի առնելով նաև միջազգային առաջադիմական փորձը: Այն ներառում է առկա հիմնախնդիրները, որոնց լուծումը հնարավորություն կտա.
♦ հնարավորինս բարձրացնել հանրային վստահությունն արդարադատության նկատմամբ,
♦նախադրյալներ ստեղծել իրավունքի գերակայության սկզբունքի հետևողական իրացման համար,
♦ ներդնել առաջադիմական էլեկտրոնային արդարադատության ու մշտադիտարկման համակարգեր,
արդարադատության ոլորտում նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը,
♦ էապես կրճատել արդարադատության ծախսատարությունը,
♦ որակական փոփոխություններ իրականացնել դատարանի մատչելիության ու ողջամիտ ժամկետներում գործերի քննության հիմնարար սկզբունքների իրացման համար,
♦ ստեղծել դատավորների ու դատարանների գործառութային, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ,
♦ բարձրացնել դատական ծառայողների որակն ու պատասխանատվությունը:
Հայեցակարգի ծրագրային իրացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Հայեցակարգին կարելի է ծանոթանալ դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am)՝ հետևյալ հղմամբ:
Դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն