00:00:00

Սաշիկ Սարգսյանի որդուն փնտրում են Ինտերպոլի օգնությամբ

17:15, 21 օգոստոս 2018 Իրավական

Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձավ  Սերժ Սարգսյանի եղբոր Սաշիկ Սարգսյանի որդու՝ Նարեկ Սարգսյանի գործին: Օսիպյանը նշեց  որ Նարեկ Սարգսյանը հետախուզման մեջ է, ոստիկանությունը համագործակցում են Ինտերպոլի հետ: Ըստ Օսիպյանի՝  Նարեկ Սարգսյանը Հայաստանից հեռացել է հետախուզում հայտարարելուց 1-2 օր առաջ: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր, որ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաև զենք-զինամթերք: Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ դրվագով ևս՝ մարդ առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր