00:00:00

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

03:24, 21 օգոստոս 2018 Իրավական

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Տեղեկությունը հաստատել է ՀՀ ազգային անվտանգության մամուլի ծառայությունը: Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել հուլիսի սկզբին: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, որում հայտնել էր, որ Նարեկ Սարգսյանին պատկանող բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են խոշոր չափի թմրանյութեր, ինչպես նաև զենք-զինամթերք: Նարեկ Սարգսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ այլ դրվագով ևս՝ մարդ առևանգելու և ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր