00:00:00

Մոսկվայում հորը սպանած Խաչատրյան քույրերն ընդունել են իրենց մեղքը, ավագ քույրը զղջացել է

01:38, 21 օգոստոս 2018 Իրավական

Մոսկվայում 57-ամյա Միխայիլ Խաչատրյանին սպանած 3 դուստրերի առաջին դատական նիստն է եղել այսօր: Նրանք երեքն էլ ընդունել են իրենց մեղքը, նրանցից ավագը՝ Քրիստինան, դատական լսման ժամանակ հայտարարել է, որ զղջում է կատարած հանցանքի համար, հաղորդում է RT-ն։ Քրիստինայի խոսքերով, հենց իրենք են գիտակցել կատարվածն ու  ոստիկանություն  զանգահարել սպանությունից հետո։ Հիշեցնենք, որ Միխայիլ Խաչատրյանը մահացել է այս տարվա հուլիսի 27-ին՝ Մոսկվայի իր բնակարանում սեփական դուստրերի կողմից ստացած դանակի ու մուրճի մի քանի տասնյակ հարվածներից։ Նրա դին հայտնաբերվել է բնակարանի  մուտքում։ Հնչում են տարատեսակ վարկածներ այն մասին, որ հայրն իրական բռնակալ է եղել, ազատությունից զրկել է դուստրերին, նրանց բռնության ենթարկել, եղել են անգամ սեռական ոտնձգություններ: Չնայած նրան, որ աղջիկները մանրամասն խոստովանական ցուցմունքներ էին տվել ոստիկանությունում, այսօրվա նիստում դատարանը նրանց ձերբակալությունը օրինական է համարել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր