00:00:00

Ընտրակաշառք վերցնելու համար կազատազրկվեն

19:02, 20 օգոստոս 2018 Իրավական

Ընտրակաշառք վերցնելը կպատժվի ոչ միայն տուգանքով, այլ նաև ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նշվում է, որ թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, խնդրելը կամ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելն այսուհետ կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: Ընդ որում, կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն: Միևնույն ժամանակ թեկնածուների, կուսակցությունների կողմից նույն նպատակով և եղանակներով կաշառք տալը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից չորսհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով: Նախագծով պատասխանատվություն կսահմանվի տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից ելումուտի կանոնները ակնհայտ դիտավորությամբ խախտելու և տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք ունեցողի կողմից վկայական չկրելու համար: Օրինագծով ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերին հնարավորություն է տրվում առանց իրավասու ընտրական հանձնաժողովին դեմելու միանգամից դիմելու վարչական դատարան՝ զանցանքը գործած անձանց վարչական պատասխանատվության կանչելու պահանջի մասին հայցադիմումով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր