00:00:00

«Մարտի 1-ի» գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հովիկ Աբրահամյանի վարորդին

17:46, 20 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին՝ Ամբիկ Գևորգյանին, մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում են  Հատուկ քննչական ծառայությունից: «ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Ամբիկ Գևորգյանին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին»,- հայտնում են  ՀՔԾ-ից: Հիշեցնենք, որ «Մարտի 1-ի» գործի նախաքննության շրջանակներում խուզարկություն էր արվել փաստացի Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում, որտեղ հայտնաբերվեր էր զինամթերք: Խուզարկությունից հետո ձերբակալվել էին Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանն ու Ամբիկ Գևորգյանը: Այնուհետև նույն մեղադրանքն էր առաջադրվել նաև Հենրիկ Աբրահամյանին, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր