00:00:00

Մասիսի քաղաքապետի պաշտպանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան

17:00, 20 օգոստոս 2018 Իրավական

Խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և  գրավով ազատ արձակումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պաշտպանը: «Այսօր բողոք եմ ներկայացրել՝ բեկանելու առաջին ատյանի դատարանի որոշումը, և գրավի կիրառումը ճանաչվի թույլատրելի»,- ասաց  Զորայր Հարությունյանը: Գործով մյուս մեղադրյալի՝ Մասիսի քաղաքապետի եղբոր` Գոռ Համբարձումյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանը գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի՝ սահմանելով 2 մլն դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ սույն որոշումը բողոքարկելու համար մեղադրող կողմը դիմելու է Վճռաբեկ դատարան: Օգոստոսի 16-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժել էր Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի փաստաբանների միջնորդությունը կալանքը գրավով փոխարինելու մասին: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր