00:00:00

Մարմնական վնասվածք պատճառածը հայտնաբերվեց դեպքից ժամեր անց

21:18, 18 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 18-ին՝ ժամը 1-ի սահմաններում ոստիկանության Չարբախի բաժանմունք է ներկայացել արյունոտված դեմքով մի քաղաքացի և հայտնել, որ մի տղամարդ իրեն հարվածել է: Նա անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց և ախտորոշվել՝ «ճակատի շրջանի քերծված վերք, որովայնի շրջանի կտրած-ծակած թափանցող վերք»: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ ժամեր անց ճշտվեց կասկածյալի ինքնությունն ու Շարուրի փողոցից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվեց Նվեր Բ.-ն: Նա խոստովանեց, որ նույն օրը ինքն է Շարուրի շենքերից մեկի բակում մարմնական վնասվածքներ պատճառել տղամարդուն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր