00:00:00

Բացահայտվել է հանցագործության 68 դեպք

01:41, 18 օգոստոս 2018 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 16-ից 17-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 68 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 19, մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 8, յուրացման կամ վատնման և թմրամիջոցի հայտնաբերման 5-ական, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3-ական, հարկերից խուսափելու և թմրամիջոցի իրացման 2-ական, կողոպուտի, պետական հասարակական ունեցվածքի գողության, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նմատմամբ բռնության, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելու կամ աճեցնելու և փաստաթղթի կեղծելու 1-ական դեպք: Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։ Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերելու և կամավոր հանձնելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի 2 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 19-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր