00:00:00

Արայիկ Խանդոյանի ու Վարուժան Ավետիսյանի խափանման միջոցը փոխվեց. նրանք ազատության մեջ են

22:09, 17 օգոստոս 2018 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով դատական նիստին ամբաստանյալ Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց Արայիկ Խանդոյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ «Միջնորդում եմ փոխել իմ պաշտպանյալի խափանման միջոցը և նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Շաքե Իսայանի և Հակոբ Նազարյանի անձնական երաշխավորությունը»։ Վարուժան Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նրա պաշտպան Տիգրան Եգորյանը։ ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն,Շաքե Իսայանն ու Հակոբ Նազարյանը դատարանում պնդեցին իրենց դիրքորոշումը երկու ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոցները փոխելու վերաբերյալ։ Մեղադրող դատախազները չառարկեցին միջնորդություններին։ Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ,որտեղից վերադառնալուց հետո դատավոր Մակյանը հայտնեց,որ միջնորդությունները բավարարում է։Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին կալանքից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր