00:00:00

Ահազանգ է ստացվել, որ Ակնալիճում ավտոմատներով կրակել են. հարուցվել է քրեական գործ

17:54, 17 օգոստոս 2018 Իրավական

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում հնչած կրակոցների դեպքի առթիվ: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 16-ին ժամը 23:50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում ավտոմատներով կրակում են: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Դեպքի վայրի զննությամբ Արմավիրի մարզի Ակնալիճ եւ Տարոնիկ գյուղերի ճամփաբաժան հատվածում հայտնաբերվել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի կրակված պարկուճ՝ «ՀՀ 97» գրառումներով, 3 հատ գլանված փայտե մահակ, ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ, արնանման հետքեր, մատանի եւ այլ իրեր: Նկատի ունենալով, որ նյութերում առերեւույթ առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր