00:00:00

Սոցապ ոլորտի վերաբերյալ քննվող քրգործերով կա 50 մեղադրյալ. պատճառվել է 627 մլն դրամի վնաս

17:27, 17 օգոստոս 2018 Իրավական

Գլխավոր դատախազությունը նոր մանրամասներ է հայտնել սոցապ ոլորտի վերաբերյալ քննվող քրեական գործերի մասին: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է. «Հուլիսին եւ օգոստոսին սոցիալական ապահովության ոլորտում արձանագրված կոռուպցիոն դեպքերի՝ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդված), պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3121-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված), պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով հափշտակություն (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված) կատարելու և կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է ընդհանուրը 92 քրեական գործ: Դրանց նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ օգոստոսի 10-ի դրությամբ վերը նշված հոդվածներով մեղադրանք է առաջադրվել 50 անձի: Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է 627 մլն 331 հազար 980 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ օգոստոսի 10-ի դրությամբ վերականգնվել է 27 մլն 515 հազար 500 ՀՀ դրամը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր