00:00:00

Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության գործն ուղարկվել է դատարան

16:48, 17 օգոստոս 2018 Իրավական

Ավարտվել է Դիլիջանում հոգեհացից հետո տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Դիլիջան քաղաքի բնակիչ, 28-ամյա Արթուր Եգանյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է 2017 թվականի օգոստոսի 5-ին Դիլիջան քաղաքում հոգեհացից հետո տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել նաև այլ անձինք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Դիլիջան քաղաքի բնակիչ՝ ծնված 1978թ.: Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի օգոստոսի 05-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում՝ ննջեցյալի հիշատակին նվիրված հոգեհացից հետո, Ա.Եգանյանի և 40-ամյա տղամարդու միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերաճել է ծեծկռտուքի: Միջադեպի ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող- ծակող գործիքով հարվածել է Ա.Եգանյանի ձախ գոտկային շրջանին, որի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից նա մահացել է: Պարզվել է, որ վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով, ինչպես նաև բութ առարկայով հարվածներ է հասցրել նաև Ա.Եգանյանի հոր՝ Արտակ Եգանյանի մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև`բութ առարկայով հարվածել այնտեղ գտնվող մեկ այլ անձի: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 117-րդ և 118-րդ հոդվածներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր