00:00:00

Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի հերթական սահմանախախտին են ձերբակալել

15:50, 17 օգոստոս 2018 Իրավական

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պետական սահմանի հերթական սահմանախախտին են ձերբակալել: Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2018թվականի օգոստոսի 13-ին ռուս սահմանապահները Արտաշատի սահմանապահ ջոկատի տեղամասում՝ Եղեգնավան բնակավայրի մոտ, ձերբակալել են մի տղամարդու, որը, անցնելով Արաքս գետը, անօրինական հատել է հայ-թուրքական պետական սահմանը: Նախնական ստուգման արդյունքում պարզվել է, որ սահմանախախտը 1993 թվականին ծնված Գվինեայի Հանրապետության քաղաքացի է: Ձերբակալվածի խոսքով՝ ինքը Գվինեայի Հանրապետությունից Թեհրան է ժամանել բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար: Ժամանելով Թեհրան՝ ծանոթացել է տաքսու վարորդի հետ եւ խնդրել է նրան իր համար շրջագայություն անցկացնել երկրի տարածքով։ Տաքսու վարորդը նրան տարել է Թուրքիա` շրջանցելով անցակետը: Թուրքիայի տարածքում տաքսու վարորդը վերցրել է նրա անձնագիրը, դրանում թուրքական «Գյուրբուլաք» ավտոմեքենային անցակետի մուտքի կնիք դրել, ապա վերադարձրել է անձնագիրն ու ընթացել անհայտ ուղղությամբ: Երկու օր նա ապրել է Թուրքիայի տարածքում լքված շենքում, որտեղ իրեն թալանել են՝ վերցնելով իր մոտ եղած ողջ գումարն ու հեռախոսը: Դրանից հետո, սնունդ փնտրելիս, հատել է Արաքս գետը՝ խախտելով հայ-թուրքական պետական սահմանը: Այս պահին սահմանախախտի պատմած վարկածը ճշտում են Հայաստանի իրավապահ մարմինները եւ պարզում են միջադեպի բոլոր հանգամանքները: Ձերբակալված քաղաքացին օրենսդրական կարգին համապատասխան փոխանցվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր