00:00:00

Արմավիրի մարզում կրակոցներ են հնչել. ոստիկանները հայտնաբերել են նաեւ փայտյա մահակներ, ապակու բեկորներ

15:11, 17 օգոստոս 2018 Իրավական

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ,  ոստիկաններն ու քննիչները Երեւան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ եւ Տարոնիկ գյուղերի ճանապարհի խաչմերուկի հատվածում հայտնաբերել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի հատ ինքնաշետ փայտյա մահակներ, ինչպես նաեւ ավտոմեքենայի ապակու կոտրված բեկորներ: Նշված վայրում գետնին հայտնաբերվել են նաեւ արնանման հետքեր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր