00:00:00

ՃՈ մեծաքանակ ուժերը աննախադեպ ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում (տեսանյութ)

19:52, 16 օգոստոս 2018 Իրավական

Հուլիսի 16-ի գիշերը ոստիկանության պետի հանձնարարականով ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում անցկացրեց ուժեղացված ծառայություն: Գործողությունն աննախադեպ էր՝ ներգրավված էին մեծաքանակ ուժեր՝ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի, նաև հանրապետության մարզերը սպասարկող երկրորդ սպայական գումարտակի ծառայողները: Ուժեղացված ծառայությունը համակարգում էին ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը և ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը: Մի քանի ժամ տևած ուժեղացված ծառայության ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվեցին ոչ սթափ վիճակում գտնվող, ինչպես և, այսպես կոչված, մրցավազքեր, դրիֆտներ կատարող և երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, միտումնավոր խախտումներ անող վարորդներ: Հայտնաբերվեցին նաև առանց համարանիշի, կամ որևէ առարկայով դրանք փակած, գերհզոր ձայնազդանշանային համակարգերով, թաղանթապատված հողմապակիներով, վերասարքավորված խլացուցիչներով մեքենաներ: Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին նաև ուշ ժամերին մայրաքաղաքի որոշ հատվածներում մրցավազքեր իրականացնող, առանց համարանիշի և բարձր ձայնով երթևեկող մոտոցիկլիստները: Ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանները հայտնաբերեցին նաև տարբեր գերատեսչությունների կողմից հետախուզման մեջ գտնվող մեքենաներ: Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց շուրջ հինգ տասնյակ մեքենա, բոլոր օրինախախտները ենթարկվեցին վարչական պատասխանատվության, որևէ ներողամտություն չցուցաբերվեց ոչ մի վարորդի նկատմամբ: Նման միջոցառումները պարբերական են: Կոչ ենք անում երթևեկության բոլոր մասնակիցներին պահպանել երթևեկության կանոնները: https://www.youtube.com/watch?v=J_pUyuo3cko

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր