00:00:00

«0038» հրամանը չի վերաբերում զորքի կիրառմանը. պաշտպան

18:53, 16 օգոստոս 2018 Իրավական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «0038» հրամանը ոչ հրապարակված մասով, ոչ էլ չհրապարակված մասով չի վերաբերում զորքի կիրառմանը: «Ռոբերտ Քոչարյանն ընդամենը հրաման է տվել այնպես անել, որ զինված ուժերը հանկարծ չխառնվեն քաղաքական գործընթացներին», - ասաց փաստաբանը: Փաստաբանը ներկայացրեց նաեւ Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի ունեցած ելույթից մի հատված. «Ռոբերտ Քոչարյանը դատարանում ասաց, որ մենք ունեինք մի փորձ, որը մեր սեփական փորձը չէր, մեր թշնամու փորձն էր: Ո՞րն է դա: Ադրբեջանում 90-ականներին կար մի ապստամբ զինվորական` Սուրաթ Հուսեյնովը, որը որոշակի հեղինակություն ուներ զինված ուժերում և, օգտվելով դրանից, միացավ այնտեղի ըմբոստներին ու զորքի մի հատվածը շուռ տվեց այդ պահին իշխող վարչակազմի դեմ: Գյանջայից զորքն ուղղվեց դեպի Բաքու: Քոչարյանը դատարանում ասաց` «մենք տեսել ենք, թե ինչպես է եղել»: Արդյունքում Ադրբեջանը հարյուրավոր զոհեր ունեցավ մի խռովարար զինվորականի գորոծողությունների պատճառով: Իշխանությանը հաջողվեց ճնշել զինվորական ապստամբությունը, բայց այդ ընթացքում Ադրբեջանը կորցրեց նաև 3 տարածք: Հիմա Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ մենք չէինք կարող մեզ թույլ տալ նման իրավիճակ: Ելույթի այս հատվածը մարտի 1-ին չէր վերաբերում, վերաբերում էր փետրվարի 23-ին և «0038» հրամանին», - ասաց Հայկ Ալումյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր