00:00:00

Ոստիկանությունը որոնում է «Սիլաչի» հյուրանոցում ռումբի մասին կեղծ ահազանգ տվողին

15:28, 16 օգոստոս 2018 Իրավական

Երեւանի «Սիլաչի» հյուրանոցում ռումբ տեղադրելու վերաբերյալ  կեղծ ահազանգ տվողը դեռ չի հայտնաբերվել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 15-ին ժամը 21:45-ին ահազանգ է ստացվել, որ ռումբ է տեղադրվելու «Սիլաչի» հյուրանոցում: «Պարզվել է, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում: Ձեռնարկվում են միջոցառումներ ահազանգ տվողի ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասացին ոստիկանությունից: Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 15-ին, ռումբի մասին եւս մեկ կեղծ ահազանգ էր ստացվել: Մի քաղաքացի զանգահարել էր «911» ծառայություն եւ հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել նախարարության շենքը: Փրկարարներն արագորեն տարհանել են աշխատակիցներին: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր