00:00:00

Դոն Պիպոյի կալանքը երկարաձգվել է 2 ամսով

20:07, 15 օգոստոս 2018 Իրավական

Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո)  կալանքը եւս 2 ամսով երկարաձգվել է: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է երեք քաղաքացու առեւանգման եւ ապօրինին զենք-զինամթերք պահելու մեջ։ Նշենք, որ Դոն Պիպոյին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր