00:00:00

Ճամբարակում 54-ամյա կնոջը վրաերթի ենթարկողը պայմանագրային զինծառայող է. Քննչական կոմիտե

19:34, 15 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 14-ին Ճամբարակում  54-ամյա կնոջը վրաերթի ենթարկած անձը պայմանագրային զինծառայող է, նա ինքնակամ ներկայացել է Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժանմունք: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Ճամբարակ քաղաքի բնակչուհուն վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը՝ 21.15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ս.Լազարյանն ինքնակամ ներկայացել է ՀՀ ՊՆ Ճամբարակի ՌՈ բաժանմունք և հայտնել, որ իր «Վազ-2107» մակնիշի հաշվառման ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի Գարդման փողոցով երթևեկելիս նույն օրը՝ ժամը 20.30-ի սահմաններում, անզգուշությամբ վրաերթի է ենթարկել նույն համայնքի մի բնակչուհու: Զինծառայողը հայտնել է նաև, որ կնոջն անմիջապես տեղափոխել է «Ճամբարակի» առողջության կենտրոն ՓԲԸ, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է «Գանգուղեղային հիմքի կոտրվածք»: Նույն օրը՝ ժամը 22.40-ին, «Ճամբարակ ԱԿ» ՓԲԸ-ում, վրաերթի ենթարկված կինը, գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր