00:00:00

Պավլիկ Մանուկյանը վատառողջ է. դատական նիստն ընդմիջվեց

16:13, 15 օգոստոս 2018 Իրավական

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր՝ օգոստոսի 15-ին, դեռ չմեկնարկած ընդմիջվեց: Նիստն ընդմիջվել է, քանի որ ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը ներկա չէր: Ըստ պաշտպանական կողմի՝ Մանուկյանը վատառողջ է եւ գտնվում է հիվանդանոցում: Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց նիստը 15 րոպեով ընդմիջել: Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր