00:00:00

ՃՈ ուժեղացված ծառայություն մայրաքաղաքում

00:29, 15 օգոստոս 2018 Իրավական

Օգոստոսի 13-ին Ճանապարհային երթևեկության անվտանգության նպատակով Ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողները հերթական ուժեղացված ծառայությունն իրականցրին Երևան մտնող ճանապարհահատվածներում ու մայրաքաղաքում: Ուժեղացված ծառայության ընթացքում, ՃՈ հատուկ պահպանվող տարածք տեղափոխվեցին տրանսպորտային միջոցներ, որոշ վարորդներ մեքենան վարել էին ոչ սթափ վիճակում, կային և այնպիսիներ, ովքեր թույլ էին տվել ճանպարհային երթևեկության կոպիտ խախտումներ, ստեղծել վթարային իրավիճակներ` բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ: Ճանապարհային ոստիկանության ուշադրության կենտրոնում էին նաև ուշ ժամերին, այսպես ասած, մրցավազքեր ու դրիֆտեր իրականացնող վարորդները: Նրանք բոլորը ենթարկվեցին վարչական պատասխանատվության: Ուժեղացված ծառայության ընթացքում կարգազանց վարորդների նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել նաև համպատասխան փաստաթղթեր չունենալու և այլ խախտումների համար: Երթևեկության անվտանգությամբ մտահոգ ճանապահային ոստիկանությունը նման միջոցառումներ պարբերաբար իրականացնելու է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր